Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Շատին 3-րդ փողոց 9-րդ փակուղի 2 հասցեում գտնվող քաղաքացի Սևադա Թելմանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0053-0014) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա)ենթակետի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Շատին 3-րդ փողոց 9-րդ փակուղի 2 հասցեում գտնվող քաղաքացի Սևադա Թելմանի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0053-0014, մակերեսը 0,08131 հա) առկա 75.8ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցներն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024F3HWUH:
3․Օրինականացման համար սահմանված վճարը 75.8ք/մ մակերեսով բնակելի տան համար ընդհանուր գումարը կազմում է 47829,8 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։