Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի Քարագլուխ միջնակարգ դպրոցի տնօրենի 30-ը մարտի 2022թ. գրությունը
ավագանին որոշում է՝
Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի 2022թ. բյուջեում 01.1.1ոլորտի 5122 հոդվածով նախատեսված գումարից Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցի երեխաների համար «Տաք սնունդ» ծրագիրը պատշաճ կերպով կազմակերպելու համար 6 /վեց/ սեղան, 24 /քսանչորս/ աթոռ ձեռք բերելու և դպրոցին նվիրաբերելու համար: |