Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ Հաստատել Եղեգիս համայնքի 27 հունվարի 2022 թվականի «Տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումները
1)Պակասեցնել
Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 11 խումբ 1 դաս 2 ծրագիր 51պահուստային ֆոնդի տնտեսագիտական դասակարգման 4891պահուստային միջոցներ հոդվածից 7700.0 հազար /յոթ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ, ավելացնել` Համայնքի բյուջեի եկամուտներ (հատված 1)1392 տող՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր հոդվածին և նպատակաուղղել գործառնական դասակարգման 1) բաժին 1 խումբ 1 դաս 1, ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ոլորտի անշարժ գույքի (հողի) ձեռք բերում հոդվածին (հոդված 5411) 6700,0 հազար/ վեց միլիոն յոթ հարյուր հազար / ՀՀ դրամ, «Մոդուլային» տիպի մսուրային մանկապարտեզ կառուցելու համար: 2) բաժին 1 խումբ 1 դաս 1, ծրագիր 51 օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ոլորտի, նախագծահետազոտական ծախսեր հոդվածին (հոդված 5134 ) 1000,0 հազար/ մեկ միլիոն ՀՀ դրամ, «մոդուլային» տիպի մանկապարտեզի նախագծահետազոտական ծախսերը կատարելու համար: |