Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Եղեգիս գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության  0,0136 հա մակերեսով, 10-021-0006-0004 կադաստրային ծածկագրով այլ հողատեսքը  փոխադրել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արտադրական օբյեկտների (ինքնակամ կառուցված 211.69ք/մ մակերեսով շինության՝ անասնաշենքի օրինականացման նպատակով):

 2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner