Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Շատին, 28-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0254-0007) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Շատին, 28-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող քաղաքացի Բենիամին Լյովայի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0254-0007, մակերեսը՝ 0,25473 հա) առկա 301.86ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և շինությունների նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։
2․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20235K6ZHT:
3.Օրինականացման համար սահմանված վճարը 301,86 ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար գումարը կազմում է 180279,224 ՀՀ դրամ, որից 164987,57 ՀՀ դրամ 261,4ք/մ ընդհանուր մակերեսով բնակելի տան և 15291,654 ՀՀ դրամ 40,39 ք/մ ընդհանուր մակերեսով օժանդակ կառույցների համար։ 180279,224 ՀՀ դրամը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: