Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, Վայոց ձորի մարզպետի 04/06/2024 թվականի N01/06.2/3740-2024 գրությունը և ղեկավարվելով «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի 22-րդ փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող քաղաքացի Աննա Վանիկի Դանիելյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0007-0003, մակերեսը՝ 0,022հա) գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման: