Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը ապրիլի 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 30-րդ և 31-րդ կետերի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 23-ը հուլիսի 2015 թվականի N828-Ն որոշման դրույթները, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 04/02/2026թվականի N 01/06.2/0643-2026 գրությունը (մտից 206)
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողեր հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001- , մակերեսը՝ 0,06239 հա) գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման։