Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի, 2191–րդ, 305-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.ՀՀ Կառավարության «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները խախտելու համար Հերմոն գյուղի բնակիչ Սահակ Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության։ Նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուապատիկի չափով:
2.Առաջարկել Ս. Հովհաննիսյանին տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 107 153 հաշվեհամարին:
3. Տուգանք նշված ժամկետում չվճարելու դեպքում` այն գանձել օրենքով սահմանված կարգով:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Սահակ Հովհաննիսյանին հանձնելու պահից և կարող է գանգատարկվել դատական կարգով` երեսուն օրվա ընթացքում: