Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 27-ը մարտի 2026թ. ութերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով․
2)Եղեգիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ ընտրված առաջարկների իրականացմանը հավանություն տալու մասին,
3)Եղեգիս համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավարման գործընթացը իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին,
4)Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի կողմից 15/10/2024 թվականից մինչ օրս Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունների կատարման քննարկման մասին,
5)Ավագանու 23-ը հունվարի 2026 թվականի «Եղեգիս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,
6)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
7)Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,85535 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,
8)Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․46379 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
9)Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,06715հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
10)Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,4564հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
11)Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,2հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին,
12)Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
13)Եղեգիս համայնքի ավագանու 21/04/2025 թվականի թիվ 34Ա որոշման հղումը և բովանդակությունը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,
14)Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը կառուցապատող Աղասի Յուրիկի Գաբրիելյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,
15)Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
16)Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,
17)Եղեգիս համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,
18)Քաղաքացի Սամվել Սաշայի Ստեփանյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
19)Ավագանու 21/12/2025թ․ թիվ 134Ա որոշման բովանդակության 1-ին կետում փոփոխություն կատարելու մասին,
20)Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1.08135 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|