Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 21/12/2025թ. թիվ 118Ն որոշումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
«ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՋՈՒԼԻԵՏԱ ՆՎԵՐԻ» ԱՁ-ին տալ Եղեգիս համայնքի Շատին գյուղի 2-րդ փողոց 5 հասցեում ոգելից խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքի թույլտվություն՝ 2026 թվականի չորրորդ եռամսյակի կտրվածքով: