Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմանների «Սևաժայռ» կոչվող տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 12 հա արոտավայր և 40 հա խոտհարք հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Արտյոմ Վիգենի Վարդանյանին։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |