|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2020 թվականի N 79Ա |
ԱՎԱԳԱՆՈՒ 27/09/2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 60Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով
ավագանին որոշում է՝ Եղեգիս համայնքի ավագանու 27-ը սեպտեմբերի 2019 թվականի «Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի առանձին համայնքային ծառայողների հավելավճար սահմանելու մասին» թիվ 60Ա որոշման 1-ին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «1.Համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանել հավելավճար՝ յուրաքանչյուրին 1 /մեկ/ տոկոսի չափով:»: |
Կողմ -6 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՕՀԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|