Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին, 3)-րդ կետերի պահանջներով
ավագանին որոշում է՝
1․Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 103Ա որոշման 5-րդ մասում «0,23081հա մակերեսով, 10-029-0574-0001 կադաստրային ծածկագրով» բառերը և թվերը փոխարինել «0,20081հա մակերեսով, 10-029-0574-0004 կադաստրային ծածկագրով» բառերով և թվերով։
2․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 24-ի «Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող ավտոտնակները, ծածկը կառուցապատող Մխիթար Խաչիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին» թիվ 28Ա որոշման բովանդակության մեջ «63996,9 (վաթսուներեք հազար ինը հարյուր իննսունվեց ամբողջ ինը տասնորդական) ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «78797 (յոթանասունութ հազար յոթ հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ» թվով և բառերով։
3․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 31-ի «Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով տրամադրելու մասին» թիվ 75Ա որոշման բովանդակության 1-ին մասը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝
«1․Թույլատրել Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝
1)արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0006, մակերեսը 237,12999հա,
2)այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0020, մակերեսը 29,21801հա,
3)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0105-0023, մակերեսը 272,91379հա, որից արոտավայր 262,9846հա, այլ հողատեսք 9,92919 հա,
4)արոտավայր, այլ հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0001, մակերեսը 1017,1971հա, որից արոտավայր 715,93021հա, այլ հողատեսք 301,26689 հա,
5)խոտհարք հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0136-0005 , մակերեսը 20,77496հա։
Ընդամենը՝ 1577,23385հա։»։
4․Եղեգիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 20-ի «Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 1,17305 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 117Ա որոշման բովանդակությունում «10-021-0009-» թվերը փոփարինել «10-021-0106-0009» թվերով։