Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Եղեգիս գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողատեսքի (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0109-, մակերեսը՝ 0,19822հա) նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը արդյունաբերական՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում: |