Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 օգոստոսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 31/07/2024 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու  19/04/2024թ․ թիվ 50Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 31/07/2024թ. արձանագրությունը 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-041-0205-0079, մակերեսը՝ 4,33241հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի  ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող  ճանաչված Շատին գյուղի բնակիչ Տարոն Իգորի Սարգսյանին։

       1)Հողամասի կադաստրային  արժեքը կազմում է 1440527 (մեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ:

       2)Տարեկան վարձավճարը  սահմանել  73500 (յոթանասուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,  որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 850 տոկոսը և պետք է մուծվի 900 355 124 052 հաշվեհամարին:
     3)Յուրաքանչյուր  ամսվա  վարձավճարը  կազմում է 6125 ՀՀ դրամ:
      4)Վարձավճարը վարձակալի կողմից  մուծվում է  հավասար չափերով՝ ըստ  տարվա օրացույցային  եռամսյակների, ոչ ուշ քան մինչև  համապատասխան  եռամսյակի  վերջին ամսվա  20-ը:

   5)4,33241հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի  հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 8644 ՀՀ դրամ։

      6)Առաջին վարձակալական  վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան  պայմանագրի  ուժի մեջ մտնելուց  10 օրվա ընթացքում: 

    7)Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև  պայմանագրի  գործողության  ժամկետի  վերջին ամսվա 25-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner