Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերն աճուրդով օտարելու մասին․
կադաստրային ծածկագիր 10-018-0148-0033 , մակերեսը 0,70694հա,
կադաստրային ծածկագիր 10-018-0101-0012 , մակերեսը 0,80684հա, մեկ լոտ։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) տոկոսը:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։