Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքը 25(քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին՝
կադաստրային ծածկագիր՝ 10-029-0125-0012 , մակերեսը՝ 0,73 հա։
2.Մեկնարկային գին սահմանել 20 000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |