Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2024թ․ թիվ 31 Ա և 32 Ա որոշումները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով,75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով։
1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց(մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝
1) կադաստրային ծածկագիր 10-044-0221-0003,մակերեսը 2,36329հա,վարելահող հողատեսք
2) կադաստրային ծածկագիր 10-044-0020-0019,մակերեսը 9,9052հա,վարելահող հողատեսք
3) կադաստրային ծածկագիր 10-044-0221-0002,մակերեսը 3,48827հա,վարելահող հողատեսք
4) կադաստրային ծածկագիր 10-044-0220-0020,մակերեսը 28,99828հա,վարելահող հողատեսք
5) կադաստրային ծածկագիր 10-044-0221-0007,մակերեսը 37,11987հա,վարելահող հողատեսք
6) կադաստրային ծածկագիր 10-044-0220-0018,մակերեսը 85,37827հա,վարելահող հողատեսք
2․Չխոչընդոտել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը։