Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012PJBHGEV ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասին և արտադրական շինություններին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039-0079, մակերեսը՝ 0,19 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 5-րդ փողոց, փակ․ 1, արտադրամաս 1/1 հասցեն։