Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
Հաստատել Եղեգիս համայնքի 25 հունվարի 2023 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը
1)Պակասեցնել համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 ծրագիր 51՝ օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4111 աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածից 900,0 հազար /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ, և համապատասխանաբար
2)ավելացնել`
Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 ծրագիր 51՝ օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4235 - կառավարչական ծառայություններ հոդվածին՝ 900,0 հազար /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ։