Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

  Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի վարչական սահմաններում  գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրելուն՝

1)Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի «Ջանի» կոչվող հանդամասում  գտնվող 800 (ութ հարյուր) հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Երասխ գյուղի բնակիչ Խդր Ալիի Խուդոյանին։ 

 2)Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի «Ջանի» կոչվող հանդամասում  գտնվող 100 (մեկ հարյուր) հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Եղեգնաձոր համայնքի բնակիչ Խաչիկ Վաղարշակի Մարտիրոսյանին։ 

 3)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Խաչիկի սար» կոչվող հանդամասում  գտնվող 450 (չորս հարյուր հիսուն) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Արտյոմ Վիգենի Վարդանյանին։ 

4)Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի «Ջանի» կոչվող հանդամասում  գտնվող 150 (մեկ հարյուր հիսուն) հա մակերեսով պետական համայնքային սեփականություն հանդիսացող արոտը վարձակալության օգտագործման տրամադրել Մալիշկա գյուղի բնակիչ Նորայր Աշոտի Հովհաննիսյանին։ 

5)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանքի տարածք» կոչվող հանդամասում  գտնվող 5 (հինգ) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Վարդան Կառլենի Գեղամյանին։ 

6)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանքի տարածք» կոչվող հանդամասում  գտնվող 2 (երկու) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Վիկտոր Սենիկի Մելքոնյանին։ 

7)Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանքի տարածք» կոչվող հանդամասում  գտնվող 3 (երեք) հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Արթուր Սենիկի Մելքոնյանին։ 

8)Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով  տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner