Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝ 1.Հաստատել 29-ը հունվարի 2021թ. թիվ 1 հերթական նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝ 2.Եղեգիս համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին, 3.2021 թվականի համար Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին, 4.2021 թվականի համար Եղեգիս համայնքի ղեկավարի վարձատրության չափ սահմանելու մասին, 5.Եղեգիս համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին, 6.Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի կառավարման ամենամյա ծրագիրը հաստատելու մասին, 7.Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: |