Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 21-ը ապրիլի 2025թ․ թիվ 40 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով
1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝
1)կադաստրային ծածկագիր 10-018-0146-0001 , մակերեսը 81,62858հա, այլ հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-018-0141-0001 , մակերեսը 2,11429հա, վարելահող հողատեսք։
2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև տրամադրվող հողատարածքներն օգտագործել բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով: