Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հորս գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Սամվել Սաշայի Ստեփանյանի սեփականություն հանդիսացողգյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսքի (0,14819հա մակերեսով, 10-031-0110-0407 կադաստրային ծածկագրով) նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործմանևայլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր,գործառնականնշանակությունըգյուղատնտեսական արտադրական օբյեկտների (գինու գործարան կառուցելու համար):
2.Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։ |