Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի պահանջներով
ավագանին որոշում է՝
1.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրային հայտեր ներկայացնելու մասին» թիվ 13Ա որոշման բովանդակության մեջ 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4.Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողամասերի գնում՝ մանկապարտեզի կառուցման նպատակով»:
2.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը, և շինության սպասարկող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 14Ա որոշման բովանդակության մեջ՝
«բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման անշարժ գույքը» բառերը փոխարինել «հասարակական նշանակության գրասենյակի» բառերով:
3.Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 09-ի «Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ /մշտական/ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 25Ա որոշման վերնագրում և բովանդակության մեջ՝
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի» բառերով: