Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012UWYBHVQ ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Անաստաս Ռազմիկի Սմբատյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Կարինե Վոլոդյայի Ենոքյանի (կինը), Նորայր Ռազմիկի Սմբատյանի (որդին), հանգուցյալ Կարեն Անաստասի Սմբատյանի (որդին), Կարո Անաստասի Սմբատյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0002-0006, մակերեսը՝ 0,177 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 20-րդ փողոց, թիվ 37 հասցեն։