Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 111Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Շատին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Շատին համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Շատին, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2022 թվականի N 111Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 08/09/2022Թ. ԹԻՎ 103Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով

ավագանին որոշում է՝

Եղեգիս համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Եղեգիս համայնքի  վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 103Ա որոշման հղումը և բովանդակությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին մասի 3-րդ, 9-րդ, 12-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները, և հաշվի առնելով Եղեգիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է՝ 

    1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Վարդահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերը փոխադրել  էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը էներգետիկայի.

     1.1.գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0230, մակերեսը՝ 0,11933հա,

    1.2.գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0600-0008, մակերեսը՝ 0,05557հա,

    1.3.գյուղատնտեսական նշանակության արոտավայր, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0231, մակերեսը՝ 0,0213հա,

     1.4.գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-041-0202-184, մակերեսը՝ 0,04695հա։

    2.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Աղնջաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  արոտավայր հողատեսքերը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման.

    2.1. 0,12047հա մակերեսով, 10-007-0163-0059 կադաստրային ծածկագրով,

    2.2. 0,1հա մակերեսով, 10-007-0163-0061 կադաստրային ծածկագրով,

    2.3. 0,05518հա մակերեսով, 10-007-0163-0062 կադաստրային ծածկագրով,

    2.4. 0,10002հա մակերեսով, 10-007-0163-0060 կադաստրային ծածկագրով։

    3.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Սալլի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Սալլի բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Ռոբերտ Սերյոժայի Բուդաղյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  վարելահող հողատեսքը /0,188հա մակերեսով, 10-038-0116-0013 կադաստրային ծածկագրով/ փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:

    4.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Աղնջաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Արթուր Վալերիկի Սիմոնյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության  այլ հողատեսքը փոխադրել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը արդյունաբերական /0,0425հա մակերեսով, 10-007-0017-0060 կադաստրային ծածկագրով/։

    5.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հերմոն բնակավայրի վարչական տարածքում գտնվող քաղաքացիներ Հերմինե Գրիգորի Տողանյանի, Սոնա Վլադիմիրի Օրբելյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  արոտավայր հողատեսքը /0,23081հա մակերեսով, 10-029-0574-0001 կադաստրային ծածկագրով/ փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

   6.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը:»:

 


Կողմ -7

ԲԱԴԱԼՅԱՆ ՆՎԵՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՄԽԻԹԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner