Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14/01/2010 թվականի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն ստորև ներկայացված Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքերը «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու համար․
կադաստրային ծածկագիր՝ 10-041-0201-0155, մակերեսը՝ 674․10908հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0551-0001, մակերեսը 68,90944 հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0557-0005, մակերեսը 103,08903 հա,
կադաստրային ծածկագիր 10-041-0557-0013, մակերեսը 66,39675 հա։
2. Անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով:
3․Հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։