Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Հաստատել 26-ը հոկտեմբերի 2026թ. արտահերթ՝ վեցերորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով․
2)Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից (նախկին մանկապարտեզի շենք) առանձնացված զբաղեցված տարածքներն փաստացի բնակվող բնակիչներին նվիրատվությամբ անհատույց հանձնելու մասին։
2)Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,31հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:
3)Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2.55հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:
4)Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,23036հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:
5)Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,995հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:
6)Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 3,88132հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։