Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 07-ը օգոստոսի 2024 թվականի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» թիվ 170Ա որոշման բովանդակության 3-րդ մասը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ՝ «3.Օրինականացման համար սահմանված վճարը 38,4ք/մ մակերեսով շինության համար գումարը կազմում է 20 582,4 ՀՀ դրամ, երկու դռների ու երկու պատուհանների համար՝ 2144 ՀՀ դրամ։ Ընդհանուր գումարը կազմում է 22 726,4 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:»։