Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012PMWTYQV, 10012F7KFUF8, 100124FTNS9T և 100129QWSM5P ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող հանգուցյալ Վահան Գառնիկի Զաքարյանի սեփական
1) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0025-0008, մակերեսը՝ 0,0715 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 10-րդ փողոց, 5-րդ բնակելի տուն հասցեն,
2) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0022-0005, մակերեսը՝ 0,02 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 10-րդ փողոց, թիվ 6 հասցեն,
3) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0022-0001, մակերեսը՝ 0,073 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 10-րդ փողոց, թիվ 10 հասցեն,
4) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0012-0008, մակերեսը՝ 0,32 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 26-րդ փողոց, թիվ 17/2 հասցեն։