Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0038) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցներըը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 16-րդ կետի ա) ենթակետի, և 18-րդ կետի բ) ենթակետի դրույթները․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Սլավիկ Լևուշի Բաբլանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ Լալա Կորյունի Տիգրանյանի (կինը), Աննա Սլավիկի Բաբլանյանի (աղջիկը), Մանվել Սլավիկի Բաբլանյանի (տղան) սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001-0038, մակերեսը՝ 0,19679 հա) առկա 178,78ք/մ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցները (բնակելի շինություններ՝ անասնաշենք, բաց պատշգամբ, ծածկ և ավտոտնակ) ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2026PY6M2L:
3.Օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 67 686,108 (վաթսունյոթ հազար վեց հարյուր ութսունվեց ամբողջ մեկ հարյուր ութ հազարերորդական) ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 113 060 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: