Ղեկավարվելով 03-ը հուլիսի 2026 թվականի ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-404-Ն օրենքի 1-ին հոդվածով, 03-ը հուլիսի 2026 թվականի ««Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-393-Ն օրենքի 1-ին հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի ղեկավարի 21-ը նոյեմբերի 2024թ. «Եղեգիս համայնքի ղեկավարի 12-ը հունվարի 2018 թվականի թիվ 02Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 262Ա որոշման 1-24-րդ հավելվածներում «աշխատակազմի քարտուղար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով։