Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10999RLLC68E ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Նոյեմզար Դանուղյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Ալեքսան Արտաշեսի Հակոբյանի (տղան), հանգուցյալ Արմենուհի Սեմ Սարգսյանի (հարսը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-044-0096-0048, մակերեսը՝ 0,05 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Քարագլուխ գյուղ, 5-րդ փողոց, 5 բնակելի տուն հասցեն։