Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ` ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հաստատել 24-ը հունիսի 2025թ. արտահերթ՝ երրորդ նիստի օրակարգը հետևյալ հարցերով․

2․Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական  մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին,

3․Եղեգիս համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին,

4․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող առևտրի սրահը կառուցապատող Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին,

5.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,

6․Արջերի կողմից վնասի փոխհատուցման նպատակով 27-ը հունվարի 2025 թվականի «Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 02Ն որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին,

7․Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին,

8․Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,

9․Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2,02949հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին,

10․Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին,

11․Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա բջջային ալեհավաք կայանի տեղակայման համար թույլտվություն տալու և համապատասխան վճարի չափը, ժամկետը որոշելու մասին,

12․Եղեգիս համայնքի ավագանու 17/11/2017թ․ թիվ 20Ն որոշման կից հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին, 

13․Համայնքային սեփականություն հանդիսացող, Վարդահովիտ գյուղի ամենամյա գույքագրման փաստաթղթերում ներառված և Արտաբույնք գյուղին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի կողմից տրամադրված տրակտորների վարձակալության չափը, ժամկետը որոշելու մասին,

14․Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,93885 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքն աճուրդային կարգով օտարելու մասին։

15․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner