Այսօր: Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 օգոստոսի 2026 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂՆՋԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉ, ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԴԱՎԻԹ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների` ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 20-ի արձանագրությունը և Հասմիկ Արմենակի Մելքոնյանի 24/07/2026թ․ գրավոր դիմումը (մտից 1547)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի նախին բնակիչ, զոհված զինծառայող Դավիթ Սևակ Գրիգորյանի ընտանիքին՝ Հասմիկ Արմենակի Մելքոնյանին (զոհվածի կինը), Սևակ Դավիթ Գրիգորյանին (զոհվածի որդին)  ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.

  1)Կապիտան Դավիթ Սևակ Գրիգորյանը զոհվել է 11-ը հոկտեմբերի 2020 թվականին հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (ՀՀ ՊՆ Հանրապետական զինվորական կոմիսարիատի Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարիատ, զինվորական կոմիսար փոխգնդապետ Գ․ Գրիգորյանի կողմից 23/07/2026թ․-ին տրամադրված N 593/ԶՀԲ տեղեկանք)։

  2)Ներկա պահին Դավիթ Սևակ Գրիգորյանի կնոջ՝ Հասմիկ Արմենակի Մելքոնյանի, որդու՝ Սևակ Դավիթ Գրիգորյանի անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հիմք՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի 08/04/2026թ. N ԱՏ-08042026-99-0579 տեղեկանքը): 

2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում, ուղարկել համապատասխան մարմիններին։

3․Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N1419-Ն որոշման 15-րդ կետի սահմանված կարգով և ժամկետներում` բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Եղեգիս համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հրաչյա Պողոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner