23.06.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ՝ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
|
|
|
06.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եղեգիս համայնքի սիրելի դպրոցականներ և երիտասարդներ  Ամռան մեր ամենագեղեցիկ նորություններից մեկը ձեր համար է․ Շատին, Արտաբույնք և Աղնջաձոր գյուղերում գործելու են  Ասեղնագործության (Մարաշի ավանդական կարարվեստ)  Պարի խմբակներ։  Եթե ուզում ես սովորել, ստեղծագործել ու զվարճանալ ընկերների հետ՝ միացի՛ր մեզ այս ամառ։  Հարևան գյուղերից բոլոր ցանկացողները կարող են միանալ խմբակներին։  Գրանցվելու համար լրացրու հայտը՝  Հարցերի դեպքում զանգահարիր՝ 098 86 82 68  Մասնակցությունը անվճար է։ Տեղերը՝ սահմանափակ։
|
|
05.06.25
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
|
Հունիսի 1-ը Շատինում վերածվեց իսկական մանկական տոնի։ Տոնական միջոցառումը համախմբեց Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած մանուկներին՝ լցնելով Շատինի դպրոցական բակն ուրախ ճիչերով, ժպիտներով ու փուչիկներով։  Երեխաների սիրելի հերոսները ներկա էին տոնին՝ նվիրելով հեքիաթային պահեր, խաղեր, զվարճանքներ և անակնկալներ։ Այս օրը ևս մեկ հիշեցում էր՝  Երեխաներն են մեր ապագան, և նրանք արժանի են խաղաղ մանկության, սիրո ու խնամքի։ Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն և երազանքների իրականացում բոլոր մանուկներին։
|
|
05.06.25
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ԱՂՆՋԱՁՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
|
Աղնջաձորի զարգացման կենտրոնում ավագ խմբի փոքրիկները ավարտեցին իրենց նախակրթական տարին և այդ առիթով կազմակերպվել էր տոնական ավարտական հանդես։ Մեր կենտրոնի առաջին սերունդը սիրով ներկայացրեց այն ամենը, ինչ սովորել էր՝ երգ, պար, բանաստեղծություններ և շատ ժպիտներ։ Այս օրը ոչ միայն ճանապարհի սկիզբն էր մեր փոքրիկների համար, այլև մեր կենտրոնի պատմության կարևոր էջ՝ լի հույսով, ջերմությամբ և հպարտությամբ։ Շնորհավորում ենք մեր ավագ խմբի փոքրիկներին, ծնողներին և կենտրոնի աշխատակազմին այս կարևոր քայլի համար։
|
|
04.06.25
Պահպանելով հակահրդեհային վարքականոնները՝ խուսափենք հրդեհից
|
 Պահպանենք հակահրդեհային կանոնները՝ կանխենք հրդեհները  Հարգելի՛ Եղեգիս համայնքի բնակիչներ, Ամառային շոգ օրերին հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Հրդեհը կարող է սկսվել ընդամենը մեկ անզգույշ քայլից՝ վտանգելով բնությունը, կենդանական աշխարհը և մարդկանց առողջությունը։  Մի՛ վառեք խարույկ առանց անվտանգության միջոցների  Մի՛ նետեք չմարված ծխախոտ կամ լուցկի  Մի՛ այրեք չոր խոտ կամ խոզան՝ առանց թույլտվության  Մի՛ թողեք ապակու կտորներ բաց տարածքներում  Մի՛ օգտագործեք անսարք մեքենաներ և բաց կրակ վառելիքի մոտ Հրդեհի կանխարգելումը մեր բոլորի պատասխանատվությունն է։
|
|
04.06.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Այսօր մեր համայնքում նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության օրը։Միջոցառումն, որը անցկացվեց համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի գլխավորությամբ, մասնակցում էին վարչական ղեկավարները և աշխատակազմի անդամները։🔹 Տոնական ելույթում Ա. Գաբրիելյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ՝ ընդգծելով պետականության արժեքը, անկախության պատմական նշանակությունն ու հայրենասիրության դերը մեր ներկայի և ապագայի կերտման գործում։📌 Այս օրը հիշեցում է այն նվիրումի և պայքարի, որոնց շնորհիվ ձևավորվեց մեր անկախ պետությունը։---🇦🇲 Շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության օրվա առթիվ։Թող մեր երկրում միշտ տիրի խաղաղություն, առողջություն և բարօրություն։✨ Մաղթում ենք, որ յուրաքանչյուր օր նշանավորվի նոր ձեռքբերումներով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |