Այսօր: Երեքշաբթի, 13 Հունվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.01.26 ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Եղեգիսի համայնքապետարանում՝ տարվա առաջին զորակոչին ընդառաջ, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ հանդիպում զինվորական ծառայության մեկնող նախազորակոչիկների հետ։Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը մաղթեց տղաներին անփորձանք և բարի ծառայություն՝ ընդգծելով, որ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար պատասխանատու և պատվաբեր առաքելություն է։ Նա կարևորեց զինվորների առողջությունը, անվտանգությունը և բարձր մարտական ոգին՝ վստահեցնելով, որ համայնքը մշտապես կանգնած է նրանց կողքին և սպասում է նրանց խաղաղ վերադարձին։Հանդիպման ընթացքում նախազորակոչիկներին տրամադրվեց զինվորական առաջին անհրաժեշտության պարագաների հավաքածու։Այս նախաձեռնությունը համայնքի հոգատար վերաբերմունքի ... Մանրամասն
12.01.26 ՄԱՍՆԱԿՑԵՔ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հարգելի բնակիչներ

Հիշեցնում ենք, որ հունվարի 15-ից մինչև հունվարի 21-ը ժամը 24։00-ն կարող եք ներկայացնել ձեր առաջարկները Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում և ձեր ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։ Առաջարկները կարող են լինել բարեկարգման և վերանորոգման, կառուցապատման բնույթի՝ զբոսայգիների  կառուցում,  խաղահրապարակների կառուցում և այլն։ Առաջարկներ ներկայացնելու համար պետք է մուտք գործել yeghegis.am պաշտոնական կայք, այնուհետև՝ Մասնակցային բյուջետավորում 2026, այնուհետև՝ ՈՒղարկել առաջարկ։   Դարձեք ձեր համայնքի զարգացման մի մասնիկը։

07.01.26 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ

Սույն թվականի հունվարի 23-ին ժամը 11։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում կանցկացվի հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ 2026թ․ տարեկան բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

07.01.26 🎄✨ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ✨🎄

Տոնական օրերը լցված են եղել  երեխաների ուրախ ժպիտներով, ջերմ հանդիպումներով և Նոր տարվա կախարդական ակնկալիքով։
Որտեղ փոքրիկները անհամբեր սպասում էին համայնքի կողմից նախատեսված ամանորյա նվեր-տոպրակներին,  ինչը յուրաքանչյուր բնակավայրում ավելացնում է տոնի ուրախությունն ու լուսավորությունը։

07.01.26 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2026

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ 

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2026 թվականին ևս հնարավորություն ունեք մասնակցել համայնքի զարգացման գործին մասնակցային բյուջետավորման շրջանակներում՝ ներկայացնելով ձեր գաղափարները և քվեարկելով դրանց օգտին։

Մեկնարկում է մասնակցային բյուջետավորում 2026 գործընթացը։

Առաջարկները կարող եք ներկայացնել հունվարի 15-ից մինչև հունվարի 21-ը ժամը 24։00-ն՝ Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Դրա համար պետք է մուտք գործել Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք, մասնակցային բյուջետավորում 2026 և ներկայացնել առաջարկ։  Եթե դեռևս գրանցված չեք, ապա գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել  yeghegis.am պաշտոնական կայք, սեղմել Մուտք,այնուհետև՝ Գրանցվել։

 

06.01.26 Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը՝
սիրո, հույսի և լուսավորության մեծ խորհուրդը։
Թող այս սուրբ օրը
✨ ամրապնդի մեր հավատը,
✨ խաղաղություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին,
✨ համախմբի մեր համայնքը բարության և փոխօգնության շուրջ։
Թող Քրիստոսի ծննդյան լույսը առաջնորդի մեզ համերաշխության և մարդասիրության ճանապարհով։
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի ✝️

31.12.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Եղեգիս համայնքի` Շատին, Արտաբույնք, Քարագլուխ, Աղնջաձոր,Թառաթումբ, Եղեգիս,Սալլի, Հորս, Հերմոն, Հորբատեղ,Վարդահովիտ, Գողթանիկ բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ,Տարեմուտի այս խորհրդանշական պահին, երբ ամփոփում ենք անցնող տարին և հույսով նայում առաջ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Թող գալիք տարին յուրաքանչյուր ընտանիքի համար լինի խաղաղության, առողջության և բարօրության տարի։ Թող մեր օջախներում երբեք չպակասեն ջերմ խոսքը, փոխադարձ հարգանքը և հավատը վաղվա օրվա հանդեպ։ Անցնող տարվա դժվարություններն ու ձեռքբերումները թող դառնան փորձ, որը մեզ կօգնի նոր տարում լինել առավել համախմբված, պատասխանատու և նպատակասլաց։Մաղթում եմ, որ 2026 թվականին մեր համայնքը շարունակի զարգանալ՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner