Այսօր: Հինգշաբթի, 8 Հունվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.01.26 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ

Սույն թվականի հունվարի 23-ին ժամը 11։00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում կանցկացվի հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ 2026թ․ տարեկան բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ: Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

07.01.26 🎄✨ Եղեգիս համայնքի բնակավայրերում շարունակվում է ամանորյա տրամադրությունը ✨🎄

Տոնական օրերը լցված են եղել  երեխաների ուրախ ժպիտներով, ջերմ հանդիպումներով և Նոր տարվա կախարդական ակնկալիքով։
Որտեղ փոքրիկները անհամբեր սպասում էին համայնքի կողմից նախատեսված ամանորյա նվեր-տոպրակներին,  ինչը յուրաքանչյուր բնակավայրում ավելացնում է տոնի ուրախությունն ու լուսավորությունը։

06.01.26 Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն

Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը՝
սիրո, հույսի և լուսավորության մեծ խորհուրդը։
Թող այս սուրբ օրը
✨ ամրապնդի մեր հավատը,
✨ խաղաղություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին,
✨ համախմբի մեր համայնքը բարության և փոխօգնության շուրջ։
Թող Քրիստոսի ծննդյան լույսը առաջնորդի մեզ համերաշխության և մարդասիրության ճանապարհով։
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի ✝️

31.12.25 ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
​Հարգելի համայնքի բնակիչ​Սույնով հիշեցնում ենք, որ մինչև տարվա վերջ անհրաժեշտ է վճարել Ձեր հարկային պարտավորությունները:​​Հիշեցնում ենք, որ ժամանակին չվճարելու դեպքում կարող են կիրառվել օրենքով սահմանված տույժեր և տուգանքներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:​Դուք կարող ... Մանրամասն
31.12.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ` ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Եղեգիս համայնքի` Շատին, Արտաբույնք, Քարագլուխ, Աղնջաձոր,Թառաթումբ, Եղեգիս,Սալլի, Հորս, Հերմոն, Հորբատեղ,Վարդահովիտ, Գողթանիկ բնակավայրերի սիրելի՛ բնակիչներ,Տարեմուտի այս խորհրդանշական պահին, երբ ամփոփում ենք անցնող տարին և հույսով նայում առաջ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։Թող գալիք տարին յուրաքանչյուր ընտանիքի համար լինի խաղաղության, առողջության և բարօրության տարի։ Թող մեր օջախներում երբեք չպակասեն ջերմ խոսքը, փոխադարձ հարգանքը և հավատը վաղվա օրվա հանդեպ։ Անցնող տարվա դժվարություններն ու ձեռքբերումները թող դառնան փորձ, որը մեզ կօգնի նոր տարում լինել առավել համախմբված, պատասխանատու և նպատակասլաց։Մաղթում եմ, որ 2026 թվականին մեր համայնքը շարունակի զարգանալ՝ ... Մանրամասն
25.12.25 🎄✨ Շատին բնակավայրում ամանորյա լույսերը վառվեցին ջերմ ու ուրախ մթնոլորտում

Եղեգիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ Շատին բնակավայրում տեղի ունեցավ տոնածառի լույսերի վառման ամանորյա գեղեցիկ միջոցառումը, որը միավորեց մեծ ու փոքրին՝ ստեղծելով տոնական տրամադրություն։
Այս տարի ևս համայնքի կողմից 0–10 տարեկան բոլոր երեխաների համար պատրաստվել էին ամանորյա նվեր-տոպրակներ, որոնք լի էին ժպիտներով ու մանկական ուրախությամբ։
Տոնական մթնոլորտը ամբողջացրեց DJ ծրագիրը, որի համար շնորհակալություն ենք հայտնում Սևակ Խաչատրյանին, ով սիրով ու առանց վարձատրության ապահովեց միջոցառման երաժշտական հատվածը՝ համայնքի կողքին լինելու իր պատրաստակամությամբ։
Շնորհակալություն բոլորին՝ այս գեղեցիկ երեկոն միասին անցկացնելու համար։

24.12.25 ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
✨🎄 Դեկտեմբերի 24-ին Արտաբույնք բնակավայրում նշվեց ամանորյա տոնակատարությունը, որը լի էր ջերմությամբ, ուրախությամբ և Նոր տարվա սպասման լուսավոր ակնկալիքով։ Միջոցառումը համախմբեց բնակիչներին՝ ստեղծելով տոնական ու մարդաշատ մթնոլորտ։Միջոցառման ընթացքում բնակավայրի վարչական ղեկավար Վանուհի Սաֆարյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ մաղթելով խաղաղ, առողջ ու հաջողություններով լի նոր տարի։ Միաժամանակ նա իր շնորհակալությունն հայտնեց Եղեգիսի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին՝ բնակավայրին մշտապես աջակցելու և պատրաստակամության համար, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, ով Արտաբույնքում նշվող տարբեր առիթների ժամանակ մշտապես հանդես է գալիս որպես աջակից՝ նպաստելով տոնական օրերի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՓԱՌԱՏՈՆ
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
🌾ԿՈՐԿՈՏ ԱՊՈՒՐԻ ՓԱՌԱՏՈՆ Korkot Fest
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner