Այսօր: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



25 օգոստոսի 2026 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՏԱՐՈՆ ՌԱՖԻԿԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ Տարոն Ռաֆիկի Դանիելյանը Շատին գյուղում սեփականության իրավունքով իրեն պատկանող 1-ին փողոփց 1-ին փակուղի 1-ին հողամաս / կադաստրային ծածկագիրը 10-035-048-003-001/ հասցեում գտնվող հողատարածքի վրա առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է ինքնակամ շինարարություն՝ այն է, վերակառուցել է գործող առևտրի կետը, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության << Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջները։

  Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, << Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 219․1-րդ և 305-րդ հոդվածներով՝

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ     Ե  Մ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության<< Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջները խախտելու համար

1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի բնակիչ Տարոն Ռաֆիկի Դանիելյանի ենթարկել վարչական պատասխանատվության նշանակելով տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2․ Առաջարկել Տարոն Դանիելյանին  տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին։

3․ Տուգանքը նշված ժամկետում չվ-արելու դեպքում այն գանձել օրենքով սահմանված կարգով։

4․ Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Տարոն Դանիելյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով երկու ամսվա ընթացքում։

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտաշ Արտաշյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner