Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Մանյակ Սիմոնի Հարությունյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0008-0026, մակերեսը՝ 0.023 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 1-ին փողոց, թիվ 22 հասցեն։