Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 82․1․-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու Ֆինանսատնտեսական և զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրամադրված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությանը դրական եզրակացություն տալու մասին» որոշումը
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման կից հավելված 1-ի։
2․Հաստատել Եղեգիս համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման կից հավելված 2-ի:
|