Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի բնակիչ Սահակ Խաչիկի Հովհաննիսյանը 2025թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող Սիրանեսի փողոց թիվ 27/1 հասցեի հողամասում (հողամասի կադաստրային ծածկագիր՝ 10-029-0014-0014, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) առանց համապատասխան թույլտվության ինքնակամ իրականացրել է շինարարություն, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթեր տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N 596-Ն որոշման պահանջները։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի, 219․1–րդ, 305-րդ հոդվածների պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 15-ը մարտի 2015 թվականի N596-Ն որոշման պահանջները խախտելու համար Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի բնակիչ Սահակ Խաչիկի Հովհաննիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2.Առաջարկել Սահակ Հովհաննիսյանին տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին:
3. Տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում` այն գանձել օրենքով սահմանված կարգով:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Սահակ Հովհաննիսյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով` երկու ամսվա ընթացքում։