Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17Ա
 

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ԵՂՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 244-րդ հոդվածի 3-րդ մասի և 7-րդ մասի 10-րդ կետի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջեցներով երթևեկությունը թույլատրվում է Եղեգիս համայնքում ընդգրկված գյուղերի բոլոր ճանապարհներով: 

2.Սահմանել, որ մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման), (մեկ կամ մի քանի անիվ, գլանափող ունեցող տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար), ինչպիսիք են՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներով երթևեկությունը չի թույլատրվում․

1)/Հ-79/ - Շատին- Եղեգիս - Հերմոն - Գողթանիկ-Կարմրաշեն ճանապարհի ամբողջ երկայնքով,

2)/Հ-79/ - Հորս ճանապարհի ամբողջ երկայնքով,

3)/Հ-79/ - Քարագլուխ ճանապարհի ամբողջ երկայնքով,

4)/Հ-79/ - Թառաթումբ ճանապարհի ամբողջ երկայնքով,

5)/Տ-9-21/ - Արտաբույնք - Հորբատեղ ճանապարհի ամբողջ երկայնքով,

6)/Մ-10/- Գեղհովիտ-Քարագլուխ-/Մ-2/ ավտոճանապարհի ամբողջ երկայնքով։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner