Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Շատին, 16-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0033-0029) կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցների և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012UYWXMK7 ծածկագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի, 16-րդ կետի ա) ենթակետի և 18-րդ կետի ա) և բ) ենթակետերի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի գյուղ Շատին, 16-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող քաղաքացիներ՝ Սիրակ Աշխարաբեկի Բաբայանի (ընտանիքի գլխավորը), Ագապի Վանուշի Վարդանյանիյանի (կինը), Գոհար Սիրակի Բաբայանի (աղջիկը), Գևորգ Սիրակի Բաբայանի (որդին) սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0033-0029, մակերեսը՝ 0,08993հա) առկա 132,2ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցները ճանաչել օրինական և բնակելի շինությունների նկատմամբ սեփականատերերի սեփականության իրավունքը (կցվում է շինությունների հատակագծերը)։
2․Ինքնակամ կառույցները օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024NFNJC5:
3.Օրինականացման համար սահմանված վճարը 132.2ք/մ մակերեսով շինությունների համար Yնդհանուր գումարը կազմում է 83418.2 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 16-րդ փողոց, տուն 7 հասցեն։
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: