Այսօր: Կիրակի, 15 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ՈՒՌԵՆՈՒ ԾԱՌԸ ՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, գետաբերանին գտնվող ուռենու ծառը տարիների ընթացքում չորացել, բաժանվել է երկու մասի և վայր ընկնելու դեպքում կարող է փակել գետակի հունը ու էրոզիայի ենթարկել ափամերձ տարածքը։ Բացասական հետևանքներից խուսափելու համար, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 

1․  Հատել Արտաբույնք գյուղի տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, գետաբերանին գտնվող վերոնշյալ ուռենու ծառը։

 

2 Հատված  ուռենու ծառը որպես վառելափայտ անհատույց հատկացնել Արտաբույնք գյուղի սոցիալապես անապահով բնակիչներ Մամաշ և Խանում Կիրակոսի Մարգարյաններին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner