Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Եղեգիս համայնքի ղեկավարի 01-ը դեկտեմբերի 2025թ. «Բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 236Ա որոշման բովանդակության մեջ «Սամվել Մարտիրոսյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,» բառերը փոխարինել «Ռադիկ Իսրաելյան - համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի նախագահ,» բառերով։
2.Եղեգիս համայնքի ղեկավարի 08-ը դեկտեմբերի 2025թ. «Համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական ծառայություններ (հատուցում) տրամադրելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 244Ա որոշման բովանդակության մեջ «Սամվել Մարտիրոսյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,» բառերը փոխարինել «Ռադիկ Իսրաելյան - համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի նախագահ» բառերով։