Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 114-րդ և 124-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 16/12/2024թ․ գրությունը՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Պատշաճ փաստաթղթավորման նպատակով ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կողմից աշխատանքների համար համայնքի ղեկավարի 23․10․2020թ. թիվ 223Ա որոշմամբ տրված շինարարության թույլտվության սահմանված շինարարության ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: