Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 73-րդ հոդվածի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել քաղաքացի Բենիկ Մարտիրոսի Պողոսյանի սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 144,6ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0024-0009):
2.Ավել օգտագործվող 144,6ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: