Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 10/09/2026թ. թիվ 58Ա, 10/09/2026թ. թիվ 67Ա, 10/09/2026թ. թիվ 68Ա որոշումները ․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ հետևյալ բովանդակությամբ՝ «2026 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 11:30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի համար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով․
1)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0086, մակերեսը՝ 0,65459հա։
2)Շատին գյուղ, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0231-0084, մակերեսը՝ 0,95հա։
Մեկնարկային գին սահմանել՝ 0,65459հա մակերեսով այլ հողատեսքի համար 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ և 0,95հա մակերեսով այլ հողատեսքի համար 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
3)Հերմոն գյուղ, կադաստրային ծածկագիր 10-029-0130-0007, մակերեսը 0,03753հա:
Մեկնարկային գին սահմանել 3000(երեք հազար) ՀՀ դրամի չափով:
4)Եղեգիս գյուղ, կադաստրային ծածկագիր 10-021-0114-0168, մակերեսը 0,31259 հա:
Մեկնարկային գին սահմանել 4000 (չորս հազար) ՀՀ դրամի չափով:
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։»։